«Միլանի» պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ ինքը մրցաշրջանի սկզբում թերագնահատել էր թուրինյան ակումբին:
- Անկեղծ ասած, ես զարմացած եմ թե ինչպիսի վերելք է ապրել «Յուվենթուսը»: Թուրինցիները ապացուցել են, որ իրոք լավ ֆուտբոլիստների ընտրություն ունեն, որոնց գլխավորում է Անտոնիո Կոնտեն: Նրան գերազանց ֆուտբոլ են ցուցադրում, բայց մենք կարող ենք հաղթել նրանց:
Մենք պետք է կրճատենք մեր սխալների քանակը, որոնք մենք թույլ ենք տվել վերջին խաղում: «Յուվենթուսը» պատրաստ է պատժել ցանկացած մրցակցի, թուրինցիները շատ վտանգավոր են գործում: Նրանք բավականին առագ ֆուտբոլիստներ ունեն, որոնք կարող են արագ հակագրոհների ժամանակ սպառնալ մեր դարպասին,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:
ամիս
շաբաթ
օր