Որոնել
Արխիվ
22.02.2012  17:14

«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց շվեդական ակումբի հետ

Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Դավիթ Ազինը իր կարիերան կշարունակի շվեդական «Ասսիրիսկա» թիմում: 22-ամյա ֆուտբոլիստը իր նոր թիմի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Դավիթը երեք շաբաթ փորձաշրջան էր անցնում «Ասսիրիսկայի» կազմում, և այնքան լավ տպավորություն էր թողել ստուգողական հանդիպումների ժամանակ, որ թիմի երկրպագուները, տեսնելով ակումբի ֆինանսական սուղ հնարավորությունները, որոշել էին դրամահավաք կազմակերպել, որպեսզի գնեն Ազինի տրանսֆերը:

Թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում 22-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ հուսով է իր հետագա խաղով կգրավի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը:

Հիշեցնենք, որ «Ասսիրիսկան» հանդես է գալիս Շվեդիայի իր կարգով երկրորդը համարվող Superettan առաջնությունում, որտեղ թիմն անցյալ տարի գրավել էր 9-րդ հորիզոնականը:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ