«Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ ինքը բացատրել է Ֆրենկ Լեմպարդին և Էշլի Քոուլին, թե ինչու չէր ընդգրկել նրանց «Նապոլիի» դեմ խաղի (1:3) հիմնական կազմում:
«Դուք կարող եք ձեր կարծիքն ունենալ կապված մեկնարկային կազմի հետ, սակայն «Նապոլիի» դեմ ես խաղադաշտ էի դուրս բերել լավագույն կազմը: Մենք կաշխատենք ուղղել մեր սխալները: Որոշ բաներ իսկապես կարելի էր ավելի լավ անել:
Ես խոսել եմ Քոուլի և Լեմպարդի հետ: Գիտեմ նրանց նրանց փորձի և ակումբում ունեցած դիրքի մասին: Նրանք կարծում են, որ եթե հենց սկզբից խաղադաշտում լինեին, ապա կկարողանային օգնել տղաներին:
Ես նրանց շատ լավ եմ հասկանում: Ես ձեզ հրաշալի բնութագիր կտայի իմ ընտրած մեկնարկային կազմին, եթե մենք հաղթեինք այս խաղում: Սակայն հիմա դա ոչ մի նշանակություն չունի»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
ամիս
շաբաթ
օր