Էրզրումում շարունակվող դահուկավազքի աշխարհի առաջնությունում շարունակում է գերազանց հանդես գալ Սերգեյ Միքայելյանը:
19-ամյա դահուկորդը 10 կմ տարածության դասական ոճով մրցաձևում 26:35,4 րոպե արդյուքնով գրավել է 8-րդ տեղը` ետ մնալով հաղթող ռուս Սերգեյ Ուստյուգովից 1:10,7 րոպեով:
Սա հայկական դահուկավազքում աննախադեպ արդյունք է: Նախորդ լավագույն ցուցանիշը այս ոճում նույնպես պատկանում էր Սերգեյին: 2010թ.-ին նա զբաղեցրել էր 48-րդ տեղը` զիջելով առաջատարին 2:27,9 րոպեով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 19-ամյա մարզիկը սպրինտում 92 մասնակիցների մեջ գրավել էր 42-րդ տեղը:
ամիս
շաբաթ
օր