Որոնել
Արխիվ
22.02.2012  15:55

Սերխիո Ռամոս. «Վստահ եմ, որ կանցնենք ԲԿՄԱ-ի արգելքը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը երեկ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո (1:1) ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում կիսվել է իր հետխաղյա տպավորություններով:

- Ըստ իս, «Ռեալն» ամեն ինչ արեց, որ խաղի հաշիվը այլ լիներ: Խաղի ընթացքը արձանագրված հաշվի հետ ընդհանրապես չի համապատասխանում: Իհարկե, դա մեզ համար վատ արդյունք չէ: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաում: Այնպես որ եկեք 3 շաբաթ համբերենք:

Տանը լրիվ այլ խաղ կընթանա, քանի որ Մադրիդում լրիվ այլ եղանակ կլինի, բացի այդ մենք «Լուժնիկիի» արհեստական խոտածածկին սովոր չէինք: ԲԿՄԱ-ում, հատկապես հարձակման գծում, լավ ֆուտբոլիստներ կան, նրանք տեխնիկապես հիանալի են պատրաստված և շատ կազմակերպված են գործում: Նրանք կարող են արագ ֆուտբոլ խաղալ: Այդպիսի մրցակիցների դեմ խաղում պետք է ամբողջ խաղի ընթացքում կենտրոնացած գործել:

Որքան շատ ես նրանց տարածություն տալիս, այնքան նրան բազմաթիվ խնդիրներ են ստեղծում: ԲԿՄԱ-ն լավ թիմ է, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք վերահսկել խաղի ընթացքը և պատասխան խաղում մեզ ձեռնտու հաշիվ ապահովել,- եզրափակել է իսպանացի ֆուտբոլիստը:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ