Ինչպես ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի «Ուլիսի» գործագիր տնօրեն Գագիկ Գալստյանը, որ հայտնի է դարձել Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ստուգողական հանդիպումներից մեկի մրցակիցը:
Մարտի 7-ին ՀՀ չեմպիոնը կմրցի անցյալ տարի Բելառուսի բարձրագույն խմբում 6-րդ տեղը գրաված Ժոդինոյի «Տորպեդոյի» հետ: Մյուս ընկերական խաղերի օրերը ևս որոշված են՝ փետրվարի 29-ը, մարտի 4-ը և մարտի 10-ը, սակայն մրցակիցները դեռ ճշգրտվում են: Անթալիայում «Ուլիսի» ուսումնամարզական հավաքը կսկսվի փետրվարի 26-ից և կավարտվի մարտի 11-ին:
Հիշեցնենք, որ մինչ Թուրքիա մեկնելը Հայաստանի չեմպիոնը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում փետրվարի 24-ին ստուգողական խաղում կհանդիպի նորաստեղծ Աբովյանի «Քինգ Դելյուքսի» հետ, որին հունվարի 18-ին ընկերական խաղում զիջել էր 0:1 հաշվով:
ամիս
շաբաթ
օր