Մոսկվայում ընթացող 25 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի միջազգային մրցաշարում վստահ է մեկնարկել Մարգարիտա Գասպարյանը:
Ռուսստանը ներկայացնող 17-ամյա հայ թենիսիստուհին մենախաղի 1/16-րդ եզրափակչում 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Նինա Խրիմանովային: 1/8-րդ եզրափակչում Գասպարյանի մրցակիցը կլինի Պոլինա Պեխովա - Եկատերինա Բիչկովա հանդիպման հաղթողը:
Զուգախաղում Մարգարիտայի զուգընկերուհին Աննա Սմոլինան է, որի հետ վերջերս հայ թենիսիտուհին հաղթող ճանաչվեց Գերմանիայում կայացած միջազգային մրցաշարում:
Զուգախաղի 1/8-րդ եզրափակիչ փուլում Գասպարյան-Սմոլինա զույգը կհանդիպի ՌԴ-ն ներկայացնող Ուլյա Այզատուլինա-Մայա Կացիտաձե զույգի հետ:
ամիս
շաբաթ
օր