Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող կանանց թենիսի միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Անի Ամիրաղյանը:
Զուգախաղում 18-ամյա թենիսիստուհին, ընկերկացելով ուկրաինուհի Անաստասիա Խարչենկոյին 1/8-րդ եզրափակչում 6:1, 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարան Գերմանիան ներկայացնող Յոանա Դանեսու - Յասմին Շտայնխեր զույգի նկատմամբ և դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն ռուս թենիսիստուհիներ Սոֆյա Դմիտրևային և Պոլինա Լեյկինային:
Հիշեցնենք, որ մենախաղում հայ թենիսիտուհու առաջին մրցակիցը որակավորման փուլը հաղթահարած ռումինուհի Ելենա-Թեոդորա Կադարն է:
Ռուսաստանը ներկայացնող 15-ամյա Մարիա Ցականյանը զուգախաղում ընկերակցելով գերմանուհի Յարա Գանդրիին 1/8-րդ եզրափակչում 6:1, 3:6, 8:10 հաշվով զիջեցին Սլելյա Մելենա - Չիարա Բուատրոն զույգին:
Մենախաղի 1/16-րդ եզրափակչում նրա մրցակիցը 23-ամյա գերմանուհի Յասմին Շտայնխերն է:
ամիս
շաբաթ
օր