Երեքշաբթի օրը Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Միկան» ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է սերբական «Սլոբոդային»:
Նշենք, որ ըստ սերբական թիմի պաշտոնական կայքի` հանդիպումն անցել է կոշտ, երբեմն նաև կոպիտ պայքարում և ավելի շատ հիշեցնում էր ռեսգբի, քան ֆուտբոլ:
Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Արեգ Ազատյանը, ով դարձել է դուբլի հեղինակ դարձել, Վարդան Մովսիսյանը:
Հաջորդ ստուգողական խաղը Ժոլտ Հորնյակի սաները կանցկացնեն փետրվարի 25-ին` Իվանովոյի «Տեքստիլշիկի» հետ:
ամիս
շաբաթ
օր