Դոնեցկի «Շախտյորի» վետերան Միխայիլ Սոկոլովսկին Terrikon-ին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին անվանել է իր թիմի իսկական «շարժիչը»:
«Վերջերս «Շախտյորի» կազմում ինձ շատ է դուր գալիս Մխիթարյանը: Հենրիխն իր թիմի իսկական «շարժիչն» է: Նա շատ լավ է խաղում դաշտի կենտրոնում, կազմակերպում է խաղը: Հետաքրքիր կլինի հետևել նար և Կոնոպլյանկայի խաղին «Դնեպրի» հետ հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Սկոլովսկին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ երեքշաբթի օրը կայացած «Անժիի» դեմ ստուգողական խաղում (3:1):
ամիս
շաբաթ
օր