ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ հանդիպումից հետո (1:1) նշել է, որ իր թիմի պաշտպանությունը Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում վատ չէր դիտվում: Պատասխանելով sportbox.ru-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նա գոհ է իր թիմի խաղից, Գիները պատասխանել է.
- Այս խաղում բաց թողած գնդակը մեր տղաների մեղքով էր, բայց մեր դեմ խաղում էին Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները, օրինակ Կրիշտիանու Ռոնալդուն, որի դեմ խաղով Բերեզուցկի եղբայրները ապացուցեցին, որ պորտուգալացուց վատ չեն խաղում:
ամիս
շաբաթ
օր