Որոնել
Արխիվ
22.02.2012  02:37

Անդրե Վիլլաշ-Բոաշ. «Չելսիի» սեփականատերը լիովին վստահում է ինձ»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլիից» կրած 1:3 հաշվով պարտությանը, թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նախկինի պես վստահում է իրեն:

- Երբ մենք առաջինը բացեցինք խաղի հաշիվը, սկսեցինք բաց թողնել գոլային հնարավորությունները, իսկ «Նապոլին» իր հերթին, սկսեց ավելի լավ խաղալ պաշտպանությունում: Եթե այդպիսի սխալներ ես թույլ տալիս «Նապոլիի» դեմ խաղում, որի հաղթաթուղթը հարձակման գիծն է, ապա պատժվում ես:

Երրորդ գոլից կարող էինք խուսափել, մեկ գոլի տարբերությունը բնականաբար ավելի հեշտ կլիներ պատասխան խաղում հետ բերել: Իհարկե, անհնարին ոչինչ չկա: Խաղադաշտում ամեն ինչ կորոշվի 90 րոպեի ընթացքում: Մենք պետք է վերլուծենք, թե հատկապես ինչում թերացանք: Մեր հարձակողական ներուժով կարող ենք լուրջ խնդիրներ ստեղծել Նեապոլ քաղաքը ներկայացնող թիմի համար: Եթե երկու արագ գոլի հեղինակ դառնանք, ապա ամեն ինչ այլ կերպ կընթանա:

Թիմի սեփականատերը նախկինի պես վստահում է ինձ: Կշարունակե՞մ արդյոք մարզել «Չելսին», այո, իհարկե,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր