Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մարսելի» հետ կայանալիք հանդիպման մասին:
«Մրցաշրջանը մեզ համար այնքան էլ հաջող չի դասավորվում: Սակայն ես վստահ եմ, որ Չեմպիոնների լիգայում մենք հաջող հանդես կգանք: Ուրախ եմ, որ նորից հանդիպելու եմ Դիդե Դեշամին, նա հիանալի մասնագետ է:
Չեմ մտածում հավանական պաշտոնանկության մասին, ես ամբողջովին կենտրոնացած եմ «Մարսելի» հետ հանդիպման վրա: Ես երբեք չեմ խնդրել, որպեսզի ֆուտբոլիստները խաղան ինձ համար, ավելի լավ է նրանք պայքարեն իրենց իսկ համար, դա ավելի արդյունավետ կլինի»,- Ռանիերիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
«Մարսել» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին:
ամիս
շաբաթ
օր