Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը, որն ավարտվեց 1:1 հաշվով:
«Մեզ շատ բարդ մրցակից է բաժին հասել: ԲԿՄԱ-ն քիչ բան արեց առջևի գծում, սակայն կարողացավ գրավել մեր դարպասը: Նրանք շատ ուրախ էին, սակայն մոռացել էին երևի, որ արտագնա արդյունավետ ոչ-ոքին՝ լավ արդյունք է:
Մինչ ԲԿՄԱ-ի գոլը՝ խախտում կար Ռոնալդուի հետ պայքարում, սակայն մրցավարը սխալվեց: Ես էլ հույս ուների, որ մեզ փորձառու մրցավար բաժին կհասնի»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Sports.ru-ն:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին՝ Մադրիդում:
ամիս
շաբաթ
օր