Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի և Բորիսովի ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Զավեն Բադոյանը ցավեր է զգացել մարզման ժամանակ ձախ ոտքի աքիլեսյան գարշապարի հատվածում:
Բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ երիտասարդ կիսապաշտպանը կկարողանա միանալ թիմի մարզումներին մոտ մեկ շաբաթից, տեղեկացնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել երկուշաբթի օրը կայացած իր թիմի` ուկրաինական «Տավրիայի» հետ ստուգողական հանդիպումը:
ամիս
շաբաթ
օր