Որոնել
Արխիվ
22.02.2012  00:55

Աբրահամ Խաշմանյան. «Զրոյից թիմ ենք հավաքում»

Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Քինգ Դելյուքսին» ստուգողական խաղում հաղթելուց հետո (3-1), կիսվեց իր տպավորություններով:

«Մրցաշրջանին պատրաստվում ենք ինչպես միշտ՝ մեծ ոգևորությամբ, արդեն 3-րդ հավաքն ենք անցկացնում ակադեմիայում: Պլանավորված աշխատանքները գնում են նորմալ հունով, ես գոհ եմ ամեն ինչից: Մենք օրական 2 ծանրաբեռնված մարզում ենք անցկացնում: Ստուգողական խաղերը շատ կարևոր են ֆուտբոլիստների ընտրության հարցում: Այսօրվա հանդիպումը ցուց տվեց, որ պետք է հրաժարվենք մեծ թվով ֆուտբոլիստներից:

Չեմպիոն դառնալու համար պետք է 3-ից 5 տարի հետևողական աշխատանքներ տանել: Սակայն այօր մենք փաստի առաջ ենք կանգնած, քանի որ անցած տարվա կազմից մնացել են ընդամենը 4 ֆուտբոլիստ: Փաստորեն մենք զրոյից թիմ ենք հավաքում: Լեգեոներները մշտապես թույլ են լինում, սակայն մենք ստիպված բերում ենք նրանց, որպեսզի կարողանանք մեր բաց տեղերը փակենք:

Այսօրվա խաղում հիմնականում պայքար էր, մրցակիցը բավականին լավ և երիտասարդ թիմ էր: Ճիշտն ասած` ես չէի կասկածում, որ լավ թիմ է լինելու, քանի որ մարզիչը Արմեն Սանամյանն է, ով լավագույն մասնագետներից մեկն է Հայաստանում»,- Խաշմանյանի խոսքերն է փոխանցում ArmFootball.com-ի թղթակիցը :

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր