Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` իր երեք թիմակիցների` Դարիո Սրնայի, Լուիս Ադրիանոյի և Անդրեյ Պյատովի հետ միասին նկարահանվել է հանրահայտ Indesit ընկերության նոր նախագծի` Indesit Football Talents մրցույթի գովազդին: Տեսահոլովակն արդեն ներկայացվել է հանրության ուշադրությանը:
Նշենք, որ Մխիթարյանն ու իր 3 թիմակիցներն ընդգրկվել են նաև մրցույթի իրական ժյուրիի կազմում: Բացի նրանցից ժյուրիի կազմում կլինեն այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Թոմաս Վերմալենը, Յոհան Ջուրուն, Թեո Ուոլքոթը, Ջեք Ուիլշիրը` Լոնդոնի «Արսենալից», Քևին-Պրինս Բոատենգը, Ալբերտո Աքվիլանին, Ուրբի Էմանուելսոնը, Դանիելե Բոներան` «Միլանից», Դիեգո Լուգանոն, Մաքսվելը, Քրիստոֆ Ժալեն, Գիյոմ Հոարոն` ՊՍԺ-ից:
ամիս
շաբաթ
օր