Որոնել
Արխիվ
21.02.2012  20:52

Հենրիխ Մխիթարյան. «Ամենակարևորն այն է, որ գոլի հեղինակ դարձա»

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մախաչկալայի «Անժիի» դեմ տարած հաղթանակից (3:1) հետո, հարցազրույց է տվել թիմի պաշտոնական կայքին:

- Հենրի'խ, համաձա՞յն ես, որ սա «Շախտյորի» լավագույն հանդիպումն էր, այս ուսումնամարզական հավաքի ընթացքում:

- Եթե նայենք արդյունքին, ապա հաստատ լավագույն հանդիպումն էր: Մենք լավ էինք խաղում, բայց երկրորդ խաղակեսում խաղային նախաձեռնությունը զիջեցինք մրցակցին, մի փոքր հոգնածություն էր նկատվում մեր գործողություններում: Բայց արդեն հավաքների վերջին մասն է, մենք լավ աշխատեցինք ու կարողացանք վերջին խաղում հաղթանակ տոնել:

- Ըստ քեզ, այս հավաքը ինչո՞վ տարբերվեց նախորդ երկուսից:

- Գլխավորն այն է, որ Միստերը մեզ հետ է: Նա արդեն հստակորեն ցույց է տալիս մեր սխալները, ոգևորում է լավ խաղի դեպքում: Քանի որ հեռուստացույցով ու մարզադաշտում ֆուտբոլ դիտելը, տարբեր բաներ են: Նրա ներկայությունը, իհարկե թիմի վրա միայն դրականորեն է ազդում:

- Այս հանդիպումից հետո «Շախտյորը» պետք է կենտրոնանա «Դնեպրի» դեմ հանդիպման վրա՞:

- Այո: Երևի մինչ այդ մեկ ստուգողական հանդիպում էլ կանցկացնենք, իսկ հետո արդեն կտրամադրվենք այդ խաղին:

- Այսօր դու շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձար, բայց չկարողացար երկու գոլային պահ օգտագործել:

- Ինձ դիպուկությունը չհերիքեց: Ամենակարևորն այն է, որ գոլի հեղինակ դարձա, քանի որ մինչ այդ դա էլ չէր ստացվում: Հուսով եմ սև գիծն արդեն անցյալում է մնացել:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր