«Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին պատրաստ է սկսել «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ բանակցությունները, հաղորդում է The Telegraph-ը:
Սպասվում է, որ արդեն մարտ ամսին ֆուտբոլիստի ներկայացուցիչները կհանդիպեն «զինագործների» ղեկավարության հետ նոր համաձայնության հարցերը քննարկելու համար: Գործարքը հավանաբար մրցաշրջանի ավարտից շուտ չի կայանա, սակայն ֆուտբոլիստն ուզում է իմանալ, թե ինչ պայմաններ է պատրաստ ակումբն առաջարկել:
Հաղորդվում է, որ «Արսենալը» պատրաստ է շաբաթական 80 հազար ֆունտ առաջարկել իր առաջատարին:
ամիս
շաբաթ
օր