Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, այն հարցին, թե ո՞ր թիմին է համարում անգլիական Պրեմիեր լիգայի հաղթողի հավակնորդ, պատասխանել է. որ Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ հանդես եկող «Մանչեսթեր Սիթին» ամենալավ հնարավորություններն ունի նվաճելու Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
- Սիրտս վկայում է, որ անգլիական Պրեմիեր լիգայում հաղթող կճանաչվի «Մանչեսթեր Սիթին», բայց կարծում եմ, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներով մեծ դժվարությունների կհանդիպի այդ ճանապարհին, այդ տղաները շատ պաշտպանողական ֆուտբոլ են խաղում: Կարող է դա պայմանավորված է, որ Մանչինին իտալացի է, չգիտեմ:
Խաղի կազմակերպման առումով «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի ագրեսիվ, հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում,- եզրափակել է Մարադոնան:
ամիս
շաբաթ
օր