«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի «Չելսիի» տրանսֆերային գլխավոր նպատակը, հաղորդում է Goal.com-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստվում է ամռանը առաջարկություն անել «Նապոլիին» հարձակվողի տեղափոխման համար: Միաժամանակ «Չելսին» պատրաստվում է ազատվել Դիդյե Դրոգբայից և Ֆերնանդո Տորեսից: Աֆրիկացի ֆուտբոլիստի մոտ ավարտվում է պայմանագրի ժամեկտը, իսկ իսպանացուն ակումբը պատրաստվում է վաճառել 20 մլն ֆունտով:
Նշենք, որ «Նապոլին» իր առաջատարի համար պահանջում է 40 մլն ֆունտից որ պակաս գումար:
Ավելացնենք նաև, որ բացի «Չելսիից» ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
ամիս
շաբաթ
օր