Ինչպես արդեն հաղորդել ենք, Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Դավիդ Ազինը փորձաշրջան էր անցնում շվեդական «Ասիրիսկայում» և լավ տպավորություն էր թողել ստուգողական խաղերում:
Սակայն 22-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերումը չի մտնում ակումբի ղեկավարության ծրագրերի թիմի ֆինանսական դրության պատճառով, և երկրպագուները, տպավորված լինելով ընկերական խաղերում նրա ելույթներով, որոշել են դրամահավաք կազմակեպել, որպեսզի Դավիդը դառնա իրենց ակումբի ֆուտբոլիստը:
Համաձայն «Ասիրիսկայի» պաշտոնական կայքի` շվեդական թիմի երկրպագուներին հարկ կլինի 155 500 կրոն հավաքել (մոտ 23 000 դոլար):
Հիշեցնենք, որ Ազրուդին Վալենտիչի գլխավորած թիմը ելույթ է ունենում շվեդական SUPERETTAN դիվիզիոնում (Շվեդիայի` ուժով երկրորդ լիգոյւմ), և անցած մրցաշրջանում զբաղեցրել է 9-րդ տեղը:
ամիս
շաբաթ
օր