Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ստուգողական խաղում միմյանց հանդիպեցին Կապանի «Գանձասարն» ու «Քինգ Դելյուքսը»: Հանդիպումն ավարտվեց կապանցիների հաղթանակով` 3:1 հաշվով:
Հաղթող թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմում փորձաշրջան անցնող սերբ լեգեոներ Դեյան Վուկոմանովիչը, իսկ աբովյանցիների միակ գնդակը խփեց Ավագ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարիկ 28-ին նախատեսված «Գանձասար» - «Արարատ» հանդիպումը չի կայանա, քանի որ երևանյան ակումբը նախատեսել է այդ օրերին հավաք անցկացնել «Ուռեկիում»:
ամիս
շաբաթ
օր