Փետրվարի 29-ից մարտի 7-ը Իրանի Ռաշտ քաղաքում կկայանա շախմատի Խազարի գավաթի 10-րդ խաղարկությունը:
Ներկայացուցչական միջազգային փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգան 12 երկրի 91 շախմատիստներ, այդ թվում 18 գրոսմայստեր, 24 միջազգային վարպետ:
Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնեն 4 շախմատիստներ՝ 2010թ.-ի տղամարդկանց ՀՀ չեմպիոն Ավետիք Գրիգորյանը, գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, Արսեն Եղիազարյանն ու միջազգային վարպետ Արման Հայրապետյանը:
ամիս
շաբաթ
օր