Ինչպես արդեն հաղորդել ենք, հունական «Օլիմպիակոսի» սերբ հարձակվող Մարկո Պանտելիչը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը:
Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադոմիր Կուրչիչը փոխարինող է գտել վնասվածք ստացած ֆուտբոլիստին` հավաքական հրավիրելով Իսրայելի «Հապոելի» (Արսե) հարձակվող Ստեֆան Սցեպիչին, հաղորդում է novosti.rs ինտերնետ կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպմանը չի մասնակցի նաև անգլիական «Բիրմինգեմի» հարձոկվող Նիկոլա Ժիգիչը: Նրա տեղը կզբաղեցնի Իսպանիայի «Օսասունայի» հարձակվող Դեյան Լեկիչը:
Ավելացնենք նաև, որ Հայաստան - Սերբիա հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Կիպրոսում:
ամիս
շաբաթ
օր