Էրզրում քաղաքում ընթանում է դահուկային սպորտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ հաջող մեկնարկել աշոցքցի Սերգեյ Միքայելյան:
19-ամյա դահուկորդը 92 մասնակիցների մեջ գրավել է 42-րդ տեղը` ընդամենը 2,9 վայրկյանով ետ մնալով եզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը նվաճած՝ 30-րդ տեղը գրաված ֆրանսիացի Մաթիաս Դեյրիատից:
Այս մրցաձևում մինչև 20 տարեկան աղջիկների մրցապայքարին մասնակցած ՀՀ ներկայացուցիչների ելույթները համամետաբար համեստ էին: 15-ամյա գյումրեցի Աննա Մխթարյանը գրավեց 64-րդ, իսկ նրա համաքաղաքացի 18-ամյա Կատյա Գալստյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով 71-րդ տեղը:
Երեքշաբթի օրը երիտասարդների սպրինտի մրցապայքարին կմասնակցեն 21-ամյա Մյասնիկ Ղարաբյանն ու 22-ամյա Արթուր Եգոյանը:
ամիս
շաբաթ
օր