Որոնել
Արխիվ
21.02.2012  12:01

«Իմպուլսը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ալեքսանդր Գրիգորյանի թիմի հետ

Կիպրոսի Այանապա քաղաքում ուսումնամարզական հավաքն է շարունակում Դիլիջանի «Իմպուլսը»: Արմեն Գյուլբուդաղյանցի սաներն այստեղ օրեկան 2 մարզում են անցկացնում:

Փետրվարի 18-ին առաջին ստուգողական խաղում 1:4 հաշվով զիջել է չինական «Չանգչուն Յաթային»:

Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեցին ակումբի մամլո ծառայությունից, փետրվարի 25-ին «Իմպուլսը» ստուգողական 2-րդ խաղում ուժերը կչափի ՌԴ-ի 1-ին դիվիզիոնի առաջնությունում 13-րդ տեղում ընթացող Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» հետ: Վերջինիս գլխավոր մարզիչն է հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը:

Ի դեպ, փետրվարի 16-ին ռուսական այս ակումբի հետ Անթալիայում տեղի ունեցած ընկերական խաղում Գյումրիի «Շիրակը» ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել:

Նշենք, որ այսօր երեկոյան Կիպրոսում «Իմպուլսին» կմիանան թիմի փորձառու 2 կենտրոնական պաշտպանները՝ 27-ամյա Ջուլիանոն ու 29-ամյա Իլիասու Ալհասանը, որոնք կժամանեն համապատասխանաբար Բրազիլիայից եւ Գանայից:

«Իմպուլսը» հայրենիք կվերադառնա մարտի 1-ին:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր