Այսօր Սոֆիայում մեկնարկում է բռնցքամարտի միջազգային ավանդական «Stranja» անվանումը կրող «Ա» կարգի մրցաշարը, որտեղ իրենց վարպետությունը կցուցադրեն նաեւ ապրիլի 13-ից 22-ը Տրապիզոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու հավակնորդ համարվող ՀՀ ընտրանու 6 թեկնածուներ՝ Հովհաննես Դանիելյանը (49կգ), Բարեղամ Հարությունյանը (52կգ), Հովհաննես Բաչկովը (56կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60կգ), Արթուր Խաչատրյանն (81կգ) ու գերծանր քաշային Սերգո Պողոսյանը:
Բուլղարիայի մայրաքաղաք մեկնած ՀՀ պատվիրակությունը գլխավորում է մարզաձեւի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանը:
Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում ռինգ դուրս կգան ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի եւ Եվրոպայի նախկին չեմպիոն Մեխակ Ղազարյանի ղեկավարությամբ:
Նշենք, որ մեր տղաները կմասնակցեն մարտի 8-12-ը Հելսինկիում կմասնակցեն «Gee Bee» անվանումը կրող միջազգային մրցաշարին:
ամիս
շաբաթ
օր