Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) փետրվարի 20-ին հրապարակել է եվրոպական ֆուտբոլային առաջնությունների վարկանիշը 21-րդ դարի առաջին տասնամյակի արդյունքներով:
Առաջին տեղը գրավել է Անգլիայի պրեմիեր լիգան: Երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար իսպանական պրեմիերան ու իտալական A Սերիան:
Հայաստանի Բարձրագույն խումբը զբաղեցրել է 41-րդ տեղը` առաջ անցնելով 44-րդ տեղում հանգրվանած Ադրբեջանի առաջնությունից:
21-րդ դարի առաջին տասնամյակի ֆուտբոլային լիգաների վարկանիշ
1. Անգլիա - 12.619,0
2. Իսպանիա - 12.314,0
3. Իտալիա - 11.513,0
4. Գերմանիա - 10.115,0
5. Ֆրանսիա - 9.645,5
6. Հոլանդիա - 8.039,0
7. Պորտուգալիա - 7.703,5
8. Բելգիա - 6.776,5
9. Հունաստան - 6.775,0
10. Թուրքիա - 6.774,5
12. Ռուսաստան - 6.327,5
13. Ուկրաինա - 6.322,0
30. Էստոնիա - 3.313,0
32. Վրաստան - 3.157,0
33. Լիտվա - 3.044,54.
34. Լատվիա - 2.891,0
35. Մոլդովա - 2.882,0
36. Բելառուս - 2.861,5
41. ՀԱՅԱՍՏԱՆ - 2.319,5
44. Ադրբեջան - 2.038,5
45. Ղազախստան - 1.780,0
ամիս
շաբաթ
օր