Բորիսովի ԲԱՏԷ-ն, որը Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում իր առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Բելառուսական ակումբը հանդիպեց ուկրաինական «Տավրիայի» հետ և զիջեց 0:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը ձախ ոտքի աքիլեսյան գարշապարի շրջանում ցավեր ունի, այս հանդիպմանը չմասնակցեց:
Հաջորդ հանդիպումը Վիկտոր Գոնչարենկոյի սաները կանցկացնեն փետրվարի 26-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
ամիս
շաբաթ
օր