Էդսոն Արանտես դե Նասիմենտոն, նույն ինքը` Ֆուտբոլի արքա Պելեն, ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում այսօրվա «Բարսելոնային» դասել է սպորտի պատմության մեջ մեծագույն թիմերի շարքին:
«Ես վերջերս շատ եմ դիտել «Բարսելոնայի» խաղերը, և կարող եմ ասել, որ նրանք նման են իմ ժամանակների «Սանթոսին» կամ «Բենֆիկային», «Այաքսին», «Միլանին», Մադրիդի «Ռեալին», որոնք տարբեր ժամանակներում օրինակ են եղել մյուս թիմերի համար:
Նրանց հաջողության գաղտնիքն այն է, որ նրանք երկար ժամանակ կազմավորել են այս թիմը: Չմոռանանք, որ «Բարսան» այսօրվա Իսպանիայի հավաքականի կորիզն է կազմում, նույն կերպ ինչպես ժամանակին «Այաքսն» ու «Սանթոսը» Հոլանդիայի և Բրազիլիայի համար:
Սա այն ֆուտբոլն է, որոնք մարդիկ ցանկանում են տեսնել, և ես հուսով եմ, որ սա ապագայի նախագիծ է: Ես իրականում կարծում եմ, որ տեխնիկական որակներն առավելություն ունեն ուժային ֆուտբոլի նկատմամբ: Նայեք Գերմանիայի հավաքականին: Նրանք այսօր ավելի շատ տեխնիկայի վրա հիմնված ֆուտբոլ են խաղում, և սա այն խաղն է, որը մենք ուզում ենք տեսնել:
Մենք ուզում ենք տեսնել ոչ թե ֆուտբոլիստների, այլ գնդակի տեղաշարժը: Դա թիմերին ավելի կազմակերպված է դարձնում: Այդպես է խաղում այսօրվա «Բարսելոնան», այդպես էր խաղում նաև իմ «Սանթոսը», և ես շատ երջանիկ էի այն ժամանակ»,- նշել է լեգենդար բրազիլիացին:
ամիս
շաբաթ
օր