Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է փոխարինել Խոսեպ Գվարդիոլային «Բարսելոնայում»: Լուիս Էնրիկեն, ով երկար ժամանակ հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ հետո մարզել է «Բարսելոնա Բ»-ն՝ հայտնվել է «կատալոնական» ակումբի նոր գլխավոր մազչի հավակնորդների ցանկում:
Գվարդիոլան դեռևս հրաժարվում է երկարաձգել պայմանգրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ, որն ավարտվում է այս տարվա ամռանը, և ակումբի ղեկավարությունը արդեն հավանական փոխարինողներ է փնտրում, հայտնում է Football Italia-ն` հղում տալով ElEconomista.es-ին:
Ըստ իսպանական լրատվամիջոցի` Էնրիկեյի՝ «Ռոմայի» հետ կնքած պայմանագրում կա մի կետ, ըստ որի նա կարող է լքել «գայլերին», եթե հրավեր ստանա «Բարսելոնայից»:
Իսկ Գվարդիոլան իր վերջին հայտարարության մեջ ասել էր. «Շնորհակալ եմ նրանց, ովքեր ուզում են, որ ես մնամ «Բարսելոնայում»: Իմ որոշման մասին կտեղեկացնեմ, երբ հարմար գտնեմ»:
ամիս
շաբաթ
օր