Որոնել
Արխիվ
21.02.2012  01:34

Ռայան Գիգս. «Փորձը կօգնի մեզ «Սիթիի» հետ պայքարում»

«Մանչեսթեր Յունայթեդի» ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգսը կարծում է, որ իր թիմի փորձը նշանակալի դեր կունենա «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական մրցավազքում:

«Կարծում եմ` շատերը «Սիթիին» համարում են չեմպիոնության գլխավոր հավակնորդ: Դա բնական է քանի որ «քաղաքաբնակները» ունեն հիանալի ֆուտբոլիստներ, գտնվում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում, ցուցադրում են գրավիչ և ամենակարևորը արդյունավետ խաղ:

Նրանք ցանկանում են այժմյան հաջողությունների հիման վրա ստեղծել ապագայի հզոր ակումբ, որը մրցունակ կլինի մոտակա 20-ից 30 տարիների ընթացքում: Սակայն կարծում եմ, որ մենք դեռևս առավելություն ունենք նրանց հանդեպ: «Յունայթեդում» փորձը և երիտասարդությունը համահունչ են դասավորված, և հենց այդ փաստը կօգնի մեզ ընթացիկ մրցաշրջանում»,- Գիգսի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Յունայթեդը» ընդամենը 2 միավորով է ետ մնում «Սիթիից»:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր