Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայանալիք «Նապոլիի» հետ հանդիպման մասին:
«Սա ընդամենը առաջին խաղն է, կլինի նաև երկրորդը, այնպես որ Նեապոլում կայանալիք հանդիպումը չի կարելի որոշիչ անվանել:
Մենք խմբում գրավեցինք առաջին հորիզոնականը և փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը կանցկացնենք «Ստենֆորդ Բրիջում», որտեղ նման դեպքերում մթնոլորտը անկրկնելի է լինում»,- ասել է պորտուգալացին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
Նշենք, որ «Նապոլի» - «Չելսի» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, իսկ պատասխանը՝ մարտի 14-ին:
ամիս
շաբաթ
օր