Որոնել
Արխիվ
20.02.2012  21:46

Սարկիսովի ջանքերը բավարար չեղան «Շիննիկին» «Ուրալին» հաղթելու համար

Կիպրոսում ավարտվեց ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին դիվիզիոն) գավաթի խաղարկությունը: Եզրափակչում միմյանց հանդիպեցին «Շիննիկը» և «Ուրալը»: Հայազգի ֆուտբոլիստ Նիկոլայ Սաֆրոնիդիի 11-րդ րոպեին խփած միակ գնդակը հաղթանակ պարգևեց եկատերինբուրգցիներին, որոնք էլ նվաճեցին գավաթը:

«Շիննիկի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով իր թիմի կազմում լավագույններից էր խաղադաշտում: Մի քանի անգամ նրա հարվածից հետո հաջող խաղաց մրցակցի դարպասապահը, ևս մի քանի անգամ նրա փոխանցումներից չկարողացան օգտվել խաղընկերները:

Իսկ 65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Արթուրին վայր գցելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ Դենիս Թումասյանը և հեռացվեց խաղադաշտից (առաջին անգամ նա ևս զգուշացվել էր Սարկիսովի դեմ կոպիտ խաղի համար), իսկ «Ուրալը» պատժվեց 11 մետրանոց հարվածով: Սակայն Յարոսլավցիների հարձակվող Արխիպովը չկարողացավ անվրեպ իրացնել այն:

Ավելացնենք, որ Սաֆրոնդին վնասվածքի պատճառով փոխարինվեց 55-րդ րոպեին:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր