«Վալենսիայի» ֆուտբոլիստ Էվեր Բանեգան անզգուշության պատճառով ծանր վնասվածք է ստացել: Ինչպես տեղեկացնում է superdeporte.es կայքը, արգենտինացին բենզալցակայանում մոռացել է քաշել ձեռքի արգելակը, և ավտոմեքենան շարժվելով տրորել է ֆուտբոլիստի ոտքը, որի հետևանքով կոտրվել է «Վալենսիայի» առաջատարի սրունքը:
Այժմ Բանեգան պետք է վիրահատության ենթարկվի: Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, արգենտինացին մոտ 6 ամիս չի կարող խաղադաշտ դուրս գալ:
ամիս
շաբաթ
օր