Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Marca-ի հետ զրույցում նշել է, որ իր և թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի միջև ոչ մի տարաձայնություն չկա:
- Խոսեպը մեր փոխըմբռնման բանալին է: Նա ինձ շատ բան է տվել, և ես երախտապարտ եմ նրան դրա համար:
Շակիրան չի կարող ազդել իմ պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Նախորդ մրցաշրջանում մենք միասին էինք, և ես թիմի հետ նվաճել եմ Իսպանիայի չեմպիոնի և Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսները,- եզրափակել է Պիկեն:
ամիս
շաբաթ
օր