«Միլանի» 34-ամյա կիսապաշտպան Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ պատրաստ է անվճար խաղալ Միլանի համանուն թիմում, միայն թե իրեն նոր պայմանագիր առաջարկվի:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Գատուզոն խաղադաշտ է դուրս եկել նախորդ ամսվա սեպտեմբեր ամսին: Նրա մոտ աչքի ծանր հիվանդություն է ախտորոշվել և մինչ օրս դեռ հստակ պարզ չէ, թե երբ իտալացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ, իսկ նրա պայմանագիրը «ռոսսոներիների» հետ ավարտվում է այս ամռանը:
- Մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես ֆուտբոլի համար եմ ապրում: Ես ընդամենը 34 տարեկան եմ և շատ երիտասարդ եմ, որպեսզի ավարտեմ ֆուտբոլիստի կարիերան: Ես կարոտում եմ այս խաղը, ես նույնիսկ պատրաստ եմ անվճաչ խաղալ: Դրա մասին արդեն ասել եմ թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին:
Փողն ինձ ամենաքիչն է հետաքրքրում, ես ուղղակի ուզում եմ զբաղվել սիրած գործով: Եթե ամեն ինչ ինձնից կախված լիներ, ապա ես հենց հիմա խաղադաշտ դուրս կգայի, բայց պետք է սպասել բժիշկների վերջնական որոշմանը,- իտալական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է 2006թ. աշխարհի չեմպիոնը:
ամիս
շաբաթ
օր