Որոնել
Արխիվ
20.02.2012  18:37

Շախմատ. Տիգրան Ղարամյանը երկրորդ տեղը բաժանեց Կաննի մրցաշարում

Կաննում ավարտվեց 10 հազար եվրո մրցանակային հիմնադրամով շախմատի փառատոնը, որտեղ հաջող հանդես եկավ ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը:

27-ամյա գրոսմայստերը գլխավոր մրցաշարի վերջին տուրից առաջ բրազիլահայ 24-ամյա գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հետ վաստակած 5,5-ական միավորով հավակնում էին մրցանակային տեղերի:

Վիճակահանության քմահաճույքով ավարտական տուրում նրանք հանդիպեցին միմյանց հետ: Հաջողությունն ուղեկցեց ավելի փորձառու Ղարամյանին, սակայն տոնած հաղթանակը բավարար չեղավ մրցանակակիր դառնալու համար:

7 միավորով ստուգատեսի գլխավոր մրցանակը նվաճեց ռուս գրոսմայստեր Եվգենի Ռոմանովը: Տիգրան Ղարամյանը 6,5 միավորով բաժանեց 2-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:

2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Էթյեն Բաքրոն և իտալացի Ալեքս Ռոմբալդոնին, իսկ Մխիթարյանը բավարարվեց 11-րդ տեղով:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր