Որոնել
Արխիվ
20.02.2012  12:02

Ձյուդո. Գայանե Հարությունյանը նկատելիորեն բարելավեց իր վարկանիշային ցուցանիշները

Դյուսելդորֆում ավարտվեց ձյուդոյի «Գրան պրիի» մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեց Հայաստանի 8 պատվիրակ (6 ձյուդոիստ, 2 ձյուդոիստուհի):

 Առավել հաջող հանդես եկավ 48կգ քաշային Գայանե Հարությունյանը, ով հաղթանակներ տարավ իրենից ավելի բարձր վարկանիշներ ունեցող կորեուհի Յունգ-Յեոն Չունի ու մոնղոլուհի Մունխաբաթի նկատմամբ, և միայն քառորդ եզրափակչում զիջեց ստուգատեսի հաղթող դարձած բելգիացի Շարլին վան Սնիսկին:

Գայանեն գրավեց 5-րդ տեղը և իր վարկանիշային միավորների քանակը ավելացրեց 40-ով: Այժմ նա դասակարգման ցուցակում 46-ից կբարձրանա 36-րդ հորիզոնական:

Մեր մյուս մասնակիցներից միայն 66կգ քաշային Արմեն Նազարյանը մեկ հաղթանակ տոնեց, ու վարկանիշային 24 միավոր վաստակեց, սակայն դասակարգման ցուցակում նրա զբաղեցրած 16-րդ տեղը կմնա անփոփոխ:  

Մեր ձյուդոիստներին հաջորդ փորձությունը սպասում է փետրվարի 25-26-ը Վարշավայում՝ կանանց, Պրահայում՝ տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր