Թուրքիայում անցկացվող ուումնամարզական հավաքի շրջանակներում Դոնեցկի «Մետալուրգը» ստուգողական խաղում 0:1 հաշվով զիջել է Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Պերմի «Ամկարին»:
Հայաստանի հավաքակնի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը խաղադաշտ են դուրս եկել հիմնական կազմում: Կառլենը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Գևորգը փոխարինվել է 63-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը Վլադիմիր Պյատենկոյի սաները կանցկացնեն փետրվարի 24-ին Գրոզնիի «Թերեքի» հետ:
ամիս
շաբաթ
օր