Անակնալ ավարտ ունեցավ Իտալիայի առաջնության 24-րդ տուրը: Առաջատարներին հետապնդող 2 թիմերը` «Ուդինեզեն» և «Լացիոն», որոնք պայքարում են երրորդ տեղի համար, կարևոր միավորներ կորցրեցին:
Հռոմեացիները Սիցիլիայում 5 գնդակ ընդունեցին «Պալերմոյից»` միակ հեղինակության գնդակը խփելով 85-րդ րոպեին:
Իսկ ահա «Ուդինեզեն» 90 րոպեների ընթացքում այդպես էլ չկարողացավ գրավել «Կալյարիի» դարպասը` 0:0:
«Ուդինեզե» - «Կալյարի» 0:0
«Պալերմո» - «Լացիո» 5:1
գոլերը` Բարետտո 10', Դոնատի 20', Սիլվեստրե 42', Բուդան 47', Միկոլի 51' - Կոզակ 85'
ամիս
շաբաթ
օր