Կիրակի օրը Գյումրիի «Շիրակն» ստուգողական հանդիպում անցկացրեց ուկրաինական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Նաֆտովիկի» հետ և պարտվեց 0:2 հաշվով:
0:1 հաշվի ժամանակ գյումրեցիների հարձակվող Անդրանիկ Բարիկյանը չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ երկրորդ խաղակեսում դաշտից հեռացվեցին «Շիրակի» ֆուտբոլիստներ Կարեն Ալեքսանյանն ու Տիգրան Դավթյանը, հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
Հաջորդ հանդիպումը «Շիրակը» կացկացնի փետրվարի 24-ին Լեհաստանի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Արկայի» հետ:
ամիս
շաբաթ
օր