Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում «Մալյորկան» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալի» դարպասը:
Չեմպիոնների լիգայի չորրորդ ուղեգրի համար պայքարող թիմերից անհաջող հանդես եկան Մադրիդի «Ատլետիկոն», «Մալագան» և «Լևանտեն»: Մադրիդցիները արտագնա ոչ-ոքի խաղացին Խիխոնի «Սպորտինգի» հետ, իսկ «Լևանտեն» և «Մալագան» պարտվեցին անմիջական մրցակիցներին` «Ռայո Վալեկանոյին» և Բիլբաոյի «Ատլետիկին»:
Այս տուրից հետո 4-րդ տեղը կիսող «Ատլետիկն» ու «Էսպանյոլն» ունեն 33-ական միավոր: «Ատլետիկոն» և «Լևանտեն» ետ են մնում մեկ, իսկ «Ռայո Վալեկանոն», «Մալագան» և «Օսասունան»` երկու միավորով
«Ատլետիկ» Բիլբաո - «Մալագա» 3:0
գոլերը` Ամորեբիետա 58', Սան Խոսե 60', Տոկեյրո 61'
«Մալյորկա» - «Վիլյառեալ» 4:0
գոլերը՝ Վիկտոր 41' 65', Մարտի 52', Նունյես 67'
«Սպորտինգ» - «Ատլետիկո» 1:1
գոլերը՝ Էգուրեն 37' - Կանելա 20' (ինքնագոլ)
«Լևանտե» - «Ռայո Վալեկանո» 3:5
գոլերը՝ Բարկերո 50' (11մ), Սուարես 79', 90' (11մ) - Բանգուրա 35' 70', Կոստա 62' 63', Դելբաշիչ 85':
ամիս
շաբաթ
օր