«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Չեզենայի» հետ հանդիպման (3:1) արդյունքը:
«Ուրախ ենք նորից մրցաշարային աղյուսակը գլխավորելու համար, թեև «Յուվենթուսը» մեկ խաղ պակաս է անցկացրել: Ամբողջ մեկ շաբաթ ունենք շաբաթ օրվա խաղին նախապատրավելու համար: Համոզված եմ` թիմը գերազանց հանդիպում կանցկացնի «Յուվենթուսի» հետ:
Այսօր մենք լավ էինք խաղում մինչև հաշիվը դարձավ 3:0: Դրանից հետո մենք անցանք պաշտպանության, դադարեցինք գրոհել և թույլ տվեցինք «Չեզենային» տիրել նախաձեռնությանը:
Մունտարին լավ հանդիպում անցկացրեց, նույնիսկ եթե հաշվի չառնենք խփած գոլը: Նա ուզում է շուտ մոռանալ իր կարիերայի անհաջող ժամանակաշրջանը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
ամիս
շաբաթ
օր