Որոնել
Արխիվ
19.02.2012  18:11

Ռոնալդուն բարձրացել է 13-րդ հորիզոնական «Ռեալի» կազմում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների ցանկում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանո Ռոնալդուն «արքայական» ակումբի կազմում խփած գնդակներով հավասարվել է թիմի նախկին ֆուտբոլիստ Խուանիտոյին: Երկուսի հաշվին այժմ կա 121 գնդակ, որը 13-րդ ցուցանիշն է «Ռեալի» կազմում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների ցանկում:

Առաջատարը Ռաուլն է, որի հաշվին կա 323 գնդակ: Պորտուգալացին արդեն մոտակա ժամանակներում կարող է բարելավել իր ցուցանիշը, եթե կարողանա դառնալ ևս 4 գոլի հեղինակ, ապա այդ ժամանակ կհավասարվի 11-րդ հորիզոնականում գտնվող Ֆեռնանդո Հիերոյին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր 121-րդ գնդակը խփեց փետրվարի 18-ին կայացած «Ռեալ» - «Ռասինգ» հանդիպման ընթացքում, որտեղ Մոուրինյոյի թիմը առավելության հասավ 4:0 հաշվով:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր