Որոնել
Արխիվ
19.02.2012  09:05

Հրաձգություն. Նորայր Բախտամյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 6-րդ տեղը

Շաբաթ օրը Ֆինլանդիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակ Նորայր Բախտամյանը 10 մ օդամղիչ ատրճանակի մրցաշարում 679,6 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

687,1 միավորով հաղթող է դարձել իսպանացի Պաբլո Կարերան: Արծաթը բաժին է հասել թուրք Յուսուֆ Դիկեչին (685,7), բրոնզը` ռուս Լեոնիդ Եկիմովին (684,5):

Օդամղիչ հրացանի կանանց մրցաշարում Իրինա Աղաջանյանը զբաղեցրել է 66-րդ տեղը` չկարողանալով նվաճել օլիմպիական ուղեգիր:

«Վազող թիրախ» վարժության երիտասարդների մրցաշարում հայ մարզիկներից լավագույնը Ռազմիկ Մինասյանի արդյունքն էր` 10-րդ տեղ` 529 միավորով: Շանթ Սարգսյանը 526 միավորով 12-րդն էր, իսկ Արթուր Պետրոսյանը` 523 միովորով` 13-րդը:

Նույն վարժության աղջիկների մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը, ով 321 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը: Մարգարիտա Մոսյանը 315 միավորով 12-րդն էր, Հասմիկ Գրիգորյանը` 301 միավորով վերջին` 14-րդ տեղը:

Օդամղիչ ատրճանակով հրաձգության կանանց մրցաշարում Նինա Թորոսյանը 363 միավորով 51 մասնակիցների մեջ զբաղեցրել է 37-րդ տեղը:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր