Որոնել
Արխիվ
18.02.2012  19:21

«Իմպուլսը» պարտվեց չինական «Չանգչուն Յաթային»

Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեցին «Իմպուլսի» մամլո ծառայությունից, շաբաթ օրը Դիլիջանի «Իմպուլսը» իր առաջին ստուգողական հանդիպումը անցկացրեց Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած «Չանգչուն Յաթայի» հետ և պարտվեց խոշոր՝ 1:4 հաշվով:

, Չնայած 1-ին խաղակեսում տարածքային առավելությունը «Իմպուլսի» կողմն է եղել, սակայն մրցակիցը վտանգավոր հակագրոհների շնորհիվ կարողացել է երկու անգամ գրավել «Իմպուլսի» դարպասը: 2-րդ կեսը նույնպես շատ ակտիվ են սկսել «Իմպուլսի» ֆուտբոլիստները և 66-րդ րոպեին Կոնստանտին Մանդրիչենկոն կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը՝ 1:2:

Սակայն դրանից հետո «Իմպուլսի» գլխավոր մարզիչը մի շարք փոփոխություններ է կատարել և խաղադաշտ է դուրս բերել նորեկներին: Խաղավերջում մրցակիցը ևս երկու անգամ գրավել է «Իմպուլսի» դարպասը, որոնցից մեկը 11մետրանոց հարվածով:

Հիշեցնենք, որ երեկ չինական նույն ակումբին 2:3 հաշվով զիջել էր նաև Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը»:

ArmFootball.com



Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր