Որոնել
Արխիվ
18.02.2012  14:27

Թեթև ատլետիկա. Հայ թեթև ատլետները կմասնակցեն ՌԴ-ի բաց առաջնությանը

Փետրվարի 22-24-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մանեժում կկայանա թեթև ատլետիկայի մարզասրահների Ռուսաստանի բաց առաջնությունը: Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին հայտնեց մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, այդ ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն հեռացատկորդ Արսեն Սարգսյանն ու վազորդուհի Ամալյա Շառոյանը, որոնք հավակնում են մասնակցելու Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերին:

Իսկ ահա Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը, ով նույնպես Լոնդոնի օլիմպիադային մասնակցելու հույսեր է պահպանում, նախ կմասնակցի շաբաթ օրը Ադլերում մեկնարկող նետումային մարզաձևերի Լունևի հուշամրցաշարին, իսկ փետրվարի 27-29-ը` կմասնակցի նույն Ադլերում կայանալիք Ռուսաստանի նետումային մարզաձևերի բաց առաջնությանը:

Շահաբազյանը տեղեկացրեց նաև, որ Լոնդոնի օլիմպիադայում կարող են հանդես գալ մինչև հուլիսի 8-ը կայանալիք միջազգային մրցաշարարերում պահանջվող համապատասխան օլիմպիական նորմատիվները կատարած թեթև ատլետները:

ArmFootball.com


Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Հունաստան հանդիպումը
Հայաստան - Հունաստան 0:0
Հայաստան - Հունաստան 1:0
Հայաստան - Հունաստան 0:1
Հայաստան - Հունաստան 1:1
Հայաստան - Հունաստան 2:0
Հայաստան - Հունաստան 0:2
Հայաստան - Հունաստան 2:1
Հայաստան - Հունաստան 1:2
Հայաստան - Հունաստան 2:2
Հայաստան - Հունաստան 3:0
Հայաստան - Հունաստան 0:3
Հայաստան - Հունաստան 3:1
Հայաստան - Հունաստան 1:3
Հայաստան - Հունաստան 3:2
Հայաստան - Հունաստան 2:3
Հայաստան - Հունաստան 3:3
այլ հաշիվ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր