Երևանի «Միկան» փետրվարի 17-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում: Ինչպես ArmFootball.com-ի թղթակցին Կիպրոս մեկնելուց առաջ տեղեկացրեց «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, թիմը հավաքի է մեկնել 21 ֆուտբոլիստներով, բացակայում է միայն վնասվածք ստացած 23-ամայ հարձակվող Սեմյոն Մուրադյանը:
Հավաքին մասնակցում է նաև թիմի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի որդին, «Կրասնոդարի» երիտասարդական թիմի կիսապաշտպան 19-ամյա Արթուր Ադամյանը:
Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին Այանապայում նախատեսվող առաջին ստուգողական խաղում «Միկայի» մրցակիցը կլինի ոչ թե Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի մասնակից «Տյումենը», այլ նույն դիվիզիոնի առաջնության հարավային գոտու մրցաշարում 5-րդ տեղում ընթացող Սլավյասնկ քաղաքի «Սլավյանսկի» թիմը:
Հիշեցնենք, որ «Միկան» մյուս ստուգողական խաղերում փետրվարի 21-ին կմրցի սերբական «Սլոբոդանի», իսկփետրավի 25-ին և 28-ին էլ Իվանովոյի «Տեքստիլշիկի» և «Ուֆայի» հետ:
ամիս
շաբաթ
օր